Ըստ «Մոսսադե-ի, Իրանը կարող է ատոմային ռումբ ստանալ երեք-չորս տարի անց

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական հետախուզությունում այն կարծիքին են, որ իրանական միջուկային ծրագրի զարգացման ներկայիս տեմպերի պահպանվելու դեպքում Թեհրանը կկարողանա իր տրամադրության տակ ատոմային ռումբ ստանալ արդեն երեք-չորս տարի անց: «Եթե Իրանը ներկայիս տեմպերով շարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը, այդ երկիրն ատոմային ռումբ կստանա երեք-չորս տարի հետոե,-հայտարարել է Իսրայելի հետախուզության ղեկավար Մեյր Դագանը: Ինչպես այսօր հաղորդել են ýրանսիական զանգվածային լրատվամիջոցները, այս հայտարարությունը Դագանն արել է իսրայելական Կնեսետի պաշիպանության եւ միջազգային գործերի հանձնաժողովի անդամների առջեւ ունեցած ելույթների ընթացքում: 2003 թվականի նոյեմբերին գեներալ Դագանը նույն այդ հանձնաժողովի անդամների առջեւ իր ելույթի ժամանակ պնդում էր, որ, իր կարծիքով, Իրանը «Իսրայելի գոյության ամենամեծ սպառնալիքն է 1948 թվականին այդ պետության ստեղծման պահից ի վերե: Իր հերթին Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը քանիցս հայտարարել է, որ Իսրայելը «չի հանդուրժիե միջուկային զենքով զինված Իրանի գոյությունը: Այդ հարցում լարվածությունը կտրուկ աճեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի բազմիցս արված հայտարարություններից հետո, որն սպառնում է աշխարհի քարտեզից «ջնջելե Իսրայելը:

Հայերեն

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով