Այաթոլլա Ալի Խամենեի. Իրանը կշարունակի միջուկային ծրագրի իրագործումը

2 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին այսօր հավաստել Է, որ իր երկիրը, չնայած Արեւմուտքի ճնշմանը, կշարունակի միջուկային ծրագրի իրագործումը: «Մենք կշարունակենք մեր ուղին եւ թույլ չենք տա գոռոզամիտ տերություններին ոտնձգություններ կատարել իրանական ժողովրդի իրավունքի դեմե,-հայտարարել Է Խամենեին, որի ելույթը հաղորդել Է տեղական հեռուստատեսությունը: «Արեւմուտքի ոչ մի սպառնալիք իրանական ժողովրդին չի ստիպի ընկրկել իր իրավունքիցե,-ասել Է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդը: Ինչպես արդեն հաղորդվել Է, Իրանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ալաեդդին Բորուջերդին հայտարարել Է, որ Թեհրանը չի ընդունի իրանական միջուկային հիմնախնդրի լուծման միջնորդ երկրների «վեցյակիե առաջարկությունները, եթե դրանք ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելու պահանջ նախատեսեն: «Վեցյակիե երկրները (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները եւ Գերմանիան) պետք Է ընդունեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված նոր իրողությունը եւ բանակցություններ սկսեն մեր երկրի հետե,-ասել Է խորհրդարանականը իրանական ԻՍՆԱ գործակալությանը: «Վեցյակիե երկրների արտգործնախարարները մայիսի 2-ին Լոնդոնում կայացած հանդիպման արդյունքում համաձայնել են նորացնել Իրանի հետ համագործակցության «առաջարկությունների իրենց փաթեթըե՝ դրա դիմաց պահանջելով, որ այդ երկիրը դադարեցնի ուրանի հարստացումը:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը