1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան պատվիրակության ղեկավարը Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի շուրջ վեցակողմ բանակցությունների մասնակիցներին կոչ է արել առավել ակտիվորեն աշխատել: «Մեր համբերության պաշարը հնարավոր է արդեն գերազանցել է համբերատար լինելու միջազգային բոլոր կոչերը: Մենք պետք է նվազ համբերատար լինենք եւ սկսենք ավելի արագ աշխատելե,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Քրիստոýեր Հիլը, որի խոսքը մեջբերել է «Ասոշիեյթեդ պրեսե գործակալությունը: Այսօր ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է իր միջուկային ծրագիրը քննարկել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը պայմաններ ստեղծի Փենյանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու համար: Բացի այդ, ԿԺԴՀ-ն պնդում է երկրում թեթեւ ջրով աշխատող ռեակտորների շինարարությունը եւ սովորական էլեկտրակայանների համար վառելիքի մատակարարումները: Առանց այս պայմանները կատարելու ԿԺԴՀ-ն հրաժարվում է քննարկել միջուկային զինաթափումը: Վեցակողմ բանակցությունների հիներորդ ռաունդի երկրորդ փուլն այսօր բացվել է Պեկինում: Դրան մասնակցում են ԱՄՆ-ի, Չինաստանի, ԿԺԴՀ-ի եւ Ռուսաստանի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի պատվիրակությունները: