1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼՍԻՍԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ օրն Է, ինչ Վրաստանի եւ Թուրքիայի պետական սահմանում թուրքական կողմից կուտակվում են բեռնատար ավտոմեքենաներ, որոնք չեն կարողանում հատել սահմանը Թուրքիայի մաքսատանը նոր համակարգչային համակարգի մոնտաժման պատճառով: Քարշակներից գոյացած վիթխարի հերթը կանգնած Է Թուրքիայի տարածքում՝ սահմանից մինչեւ Քեմել Փաշա բնակավայրը, հաղորդել Է Վրաստանի «Ռուսթավի-2ե հեռուստաընկերությունը: Ըստ հեռուստաընկերության տեղեկատվության, դրա պատճառը թուրքական կողմում նոր համակարգչային համակարգի մոնտաժումն Է: Վրացական կողմից բեռների գրանցումը կատարվում Է անարգել: