«Աբխազեթիե-ն խիստ բացասաբար է ընդունել ԼՂՀ-ի հանրաքվեին «Ռուսթավի-2ե հեռուստաընկերության նկարահանող խմբի ներկայության փաստը

3 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աբխազեթիե միջազգային նախաձեռնող խումբը՝ հասարակական շարժում, որը միավորում է Աբխազիայի փախստականներին, խիստ բացասաբար է ընդունել ԼՂՀ-ի հանրաքվեին «Ռուսթավի-2ե հեռուստաընկերության նկարահանող խմբի ներկայության փաստը եւ հանրաքվեի մասին պատմող ռեպորտաժը, որը ցուցադրվել է հեռուստաեթերում: «Մենք խստիվ դատապարտում ենք Վրաստանի առաջատար հեռուստաալիքներից մեկի կողմից Լեռնային Ղարաբաղում վերջերս կայացած հանրաքվեին իր թղթակցին ուղարկելու փաստը, քանզի ոչ այդ միջոցառումը, ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված չեն ոչ Վրաստանի, ոչ միջազգային հանրակցության կողմիցե,-ընդգծված է «Աբխազեթիե-ի հայտարարության մեջ, որն այսօր ուղարկվել է ՌԻԱ «Նովոստիե: «Աբխազեթիե-ն պատասխան է պահանջում՝ Լեռնային Ղարաբաղ «Ռուսթավի-2ե-ի նկարահանող խմբի ուղեւորությունը համաձայնեցված էր արդյոք Ադրբեջանի ղեկավարության հետ եւ եթե՝ այո, ապա ինչ հիմունքներով: «Պատահական է արդյոք այն փաստը, որ սահմանադրական հանրաքվեին վրացի լրագրողների այցելելը համընկավ այն պահի հետ, երբ Ադրբեջանը բարեկամության աննախադեպ քայլ կատարեց Վրաստանի նկատմամբ՝ գործով հաստատելով իր ռազմավարական ընտրությունըե,-հայտարարել է «Աբխազեթիե-ն, մատնանշելով, որ այդ օրերին բանակցություններ էին ընթանում ադրբեջանական հանքավայրից Վրաստան գազի մատակարարման շուրջ: «Հատկապես ցավալի է, որ այդ ամենը տեղի ունեցավ ոչ թե պարզապես բարեկամ պետության, այլ Վրաստանի կարեւորագույն ռազմավարական գործընկերոջ տարածքում, որի տարածքային ամբողջականությունը պաշտպանում են ինչպես պաշտոնական Թբիլիսին, այնպես էլ ողջ վրաց ժողովուրդըե,-ընդգծված է հայտարարության մեջ: Հասարակական շարժումը նաեւ խիստ վրդովմունք է հայտնել Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի մասին պատմող ռեպորտաժի բովանդակության կապակցությամբ: «Մենք ցնցված էինք բուն հաղորդման բովանդակությունից, որտեղ խորհրդային ժուռնալիստիկայի լավագույն ավանդույթներով խոսք անգամ չեղավ ոչ ղարաբաղյան ողբերգության բուն պատճառների, ոչ հարյուր հազարավոր փախստականների մասին, բայց ընդսմին բացարձակապես կասկածի չենթարկվեց բուն հանրաքվեի օրինականությունը, եւ հայտարարվեց, որ այն համաժողովրդական բնույթ էր կրումե: «Խոսքի եւ մամուլի ազատությունը չի ենթադրում էթիկայի նորմերի ոտնահարում եւ իրավունք չի տալիս մասնակցելու սեփական պետության ու նրա բարեկամների դեմ գաղափարախոսական դիվերսիաներինե,-հայտարարել է «Աբխազեթիե միջազգային նախաձեռնող խումբը: Ընդսմին հասարակական շարժումը կարծիք է հայտնել, որ «Ռուսթավի-2ե հեռուստաընկերության եթերում ցուցադրված ռեպորտաժը «լավ ծրագրված սադրանք է, որը հղացվել է Վրաստանի սահմաններից դուրս եւ կոչված է սեպ խրել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որոնք ընթանում են ռազմավարական համագործակցության ճանապարհովե:

Հայերեն

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով