Սերգեյ Լավրով. «Կոսովոյի իրադրությունը որպես բացառիկ, եզակի ներկայացնելու փորձերը քննադատության չեն դիմանումե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այսօր ելույթ ունենալով Պետդումայում, հայտարարել Է, թե Ռուսաստանը նախկինի պես վճռականորեն դեմ Է Կոսովոյի անկախությանը: «Կոսովոյի անկախության ճանաչումն ավելի շուտ այն պետությունների պատժիչ միջոցառումներն են, որոնք փորձում են յուրացնել ամբողջ համաշխարհային հանրակցության անունից խոսելու իրավունքըե,-ասել Է նախարարը: Նա ընդգծել Է, որ Կոսովոյի անկախության ճանաչումը հակասում Է պետությունների իրավահավասարության սկզբունքին, որն ամրագրված Է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի փաստաթղթերում: «Կոսովոյի իրադրությունը որպես բացառիկ, եզակի ներկայացնելու փորձերը քննադատության չեն դիմանումե,-հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարը:

Հայերեն