1 րոպեի ընթերցում
ՄԵՔՔԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կրոնական գործերի փոխնախագահ üիքրեթ Քարամանը Մեքքայում լրագրողներին հայտարարել է, որ նախօրդ տարիներին հաջու թեկնածու թուրքերի միջինը 70 տարեկան տարիքն այս տարի 50 է կազմել: Ըստ թուրքական «Հուրիեթիե, Քարամանն ասել է, որ հաջի դառնալու համար Մեքքա ժամանած 100 հազար թուրքերից մոտ 14 հազարն արտասահմանում բնակվող թուրքերն են կազմել: Թուրք կրոնականն ասել է նաեւ, որ նոյեմբերի 22-ից սկսած, Մեքքա ժամանած 13 թուրքեր հաջի չդառած տարբեր պատճառներով մահացել են: