Միջազգային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը անպատասխան չի թողնի ՆԱՏՕ-ի ընդարձակումըե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը մտադիր Է համարժեք պատասխան տալ ՆԱՏՕ-ի ընդարձակմանը: «Դա անպատասխան չի թողնվի: Բայց մենք կհակազդենք պրագմատիկորեն, ոչ որպես դպրոցական տղեկներ, որոնք խռովել են, որ իրենց նեղացնում են, եւ փախել դասարանից ու սկսել լաց լինել ինչ-որ անկյունումե,-ասել Է ՌԴ-ի արտգործնախարարը՝ այսօր Պետդումայում ելույթ ունենալով «կառավարական ժամիե ընթացքում: Սերգեյ Լավրովը համոզված Է, որ Ռուսաստանը պարտավոր Է «գլխավոր ուշադրությունը կենտրոնացնել իր տնտեսական հզորության վրա, ապահովել պաշտպանունակությունըե: Ընդսմին ՌԴ-ի արտգործնախարարը հայտարարել Է. «Մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման ամենատարբեր սցենարներինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում