Միջազգային

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Չինաստանը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայությունն է

1 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՉԺՀ-ի նախագահ Հու Ցզինտաոի հետ այսօր կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Չինաստանը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայությունն է: «Նախագահ Մեդվեդեւը ինձ խնդրել է հատկապես ձեզ փոխանցել, որ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումն ու խորացումը մնում է մեր արտաքին քաղաքական գերակայությունը: Դա առանձնակի ուժով ընդգծված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր խմբագրույթում, որին վերջերս հավանություն է տվել նախագահ Մեդվեդեւըե,- ասել է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում