Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը«Արդարություն եւ զարգացումե կուսակցության նախագահի թեկնածուին խոչընդոտելուռազմավարություն է մշակել

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար մարմինը կառավարող «Արդարություն եւ զարգացումե կուսակցության (ԱԶԿ) այդ երկրում եկող տարի մայիսին տեղի ունենալիք ընտրություններում ներկայացնելիք նախագահի թեկնածուին խոչընդոտելու ռազմավարություն է զարգացրել, ըստ որի, Թուրքիայի խորհրդարանում ներկայացված կուսակցություններից ու մեծամասնականով ընտրված բոլոր պատգամավորները, պետք է «ԺՀԿ հետ համերաշխ կերպե լքեն խորհրդարանը: Թուրքական «Աքշամըե հայտնել է, որ ըստ այդ ծրագրի, ԱԶԿ-ին անհրաժեշտ է միայնակ թողնել խորհրդարանում՝ «նրա կողմից ընդունված որոշումների օրինականության խնդիր ստեղծելուե համար: ԺՀԿ-ն դիմել է կառավարության վրա մեծ ազդեցություն ունեցող «Թուրք գործարարների եւ արդյունաբերողների միությաննե ու այլ ընկերություններին, ԶԼՄ-երին, քաղաքացիական հասարակական կազմակերպություններին՝ այդ հարցում իրենց աջակցելու խնդրանքով, գրել է թերթը:

Հայերեն