Տարածաշրջանային

Այաթոլլա Ալի Խամենեի. «Իրանական ժողովուրդը կպատժի Բուշին, եթե նա հարձակվի Իրանի վրաե

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին այսօր հայտարարել Է, որ իրանական ժողովուրդը «կպատժիե Բուշին, եթե նա հարձակվի Իրանի վրա: «Ոմանք ասում են, թե ԱՄՆ-ի ներկայիս նախագահը իր նախագահական ժամկետի վերջին ամիսներին կկատարի այդ ակցիան, որպեսզի գլխացավ պատճառի ամերիկյան ապագա վարչակազմինե,- ասել Է այաթոլլա Խամենեին, որի խոսքը մեջբերել Է իրանական հեռուստատեսությունը: «Բայց դա սխալ կարծիք Է: Եթե որեւԷ մեկը վճռի նման գործողություններ սկսել, իրանական ժողովուրդը կհետապնդի նրան եւ կպատժի, երբ նա արդեն իշխանության գլուխ չի լինիե,- հավելել Է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդը: Վերջին ամիսներին համաշխարհային զանգվածային լրատվամիջոցներում ավելի ու ավելի հաճախ են հաղորդագրություններ հայտնվում մինչեւ այս տարեվերջ Իրանի միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գրոհի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում