Միջազգային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը իմաստ չի տեսնում դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ

2 րոպեի ընթերցում

ԲՐԱԶԻԼԻԱ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչինչ չի տալիս ոչ դաշինքին, ոչ էլ այն երկրներին, որոնք մտադիր են մտնել նրա մեջ: «Մենք հաստատ համոզված ենք, որ դեպի Արեւելք դաշինքի իներցիոն ընդլայնումը փաստարկված հիմնավորում չունի եւ չի նպաստում ոչ ՆԱՏՕ-ի մեջ մտնող պետությունների, ոչ բուն այդ կազմակերպության, ոչ էլ, իհարկե, Ռուսաստանի անվտանգության ամրապնդմանըե,-հայտարարել է նախարարը այսօր «üոլիա դե Սան Պաուլուե բրազիլական թերթում հրապարակված հարցազրույցում: ՌԴ-ի արտգործնախարարի կարծիքով, ՆԱՏՕ-ի ընդլայնումը «չի օգնում առավել արդյունավետորեն հակազդել անվտանգության ոչ թե կարծեցյալ, այլ իրական սպառնալիքներին՝ ահաբեկչությանը, զանգվածային բնաջնջման զենքի տարածմանը, թմրաթրաýիքին, կազմակերպված հանցավորությանըե: Այդ առնչությամբ Լավրովը հիշեցրել է, որ այսօր ստեղծվել են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության այնպիսի ալգորիթմներ, որոնք ցանկացած երկրի թույլ են տալիս առանց պաշտոնական անդամակցության դաշինքի հետ համագործակցել անվտանգության ամենատարբեր հարցերում եւ ռազմական ու ռազմատեխնիկական գործունեության մի շարք բնագավառներում: «Մենք դա անում ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի միջոցով, ձգտում ենք ամրապնդել վստահությունը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերություններում, հանդես ենք գալիս Եվրոպայում նոր տարանջատիչ գծերի ստեղծման դեմե,-նշել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում