Մահմուդ Ահմադինեժադ. ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան Իրաքը բռնազավթել են նրա նավթին տիրանալու նպատակով

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան Իրաքը բռնազավթել են նրա նավթին տիրանալու նպատակով: «Հենց սկզբից էլ հասկանալի էր, որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան Իրաք են եկել նրա նավթին տիրանալու, տարածաշրջանի նկատմամբ իրենց իշխանությունը հաստատելու եւ Իսրայելի սիոնիստական ռեժիմին աջակցելու նպատակովե,-այսօր ասել է Իրանի նախագահը՝ ելույթ ունենալով Քերմանշահ քաղաքում: Ըստ Ահմադինեժադի, իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան «մինչեւ ատամներըե զինել էին Սադամ Հուսեյնի ռեժիմին, նյութական օգնություն ու քարոզչական աջակցություն էին ցույց տալիս նրան: «Այնուհետեւ, երբ Հուսեյնը նրանց այլեւս հարկավոր չէր, իրաքյան ժողովրդին այդ բռնապետից ազատելու անհրաժեշտության պատրվակով նրանք բռնազավթեցին Իրաքըե,-ասել է Ահմադինեժադը: Նրա կարծիքով, Վաշինգտոնի եւ Լոնդոնի համար լավագույն ելքն իրենց զորքերն Իրաքից դուրս բերելն է: «Իրաքյան ժողովուրդը դեմ է օտարերկրացիներին ու զավթիչներինե,-ընդգծել է Ահմադինեժադը, որի ելույթը հաղորդել է իրանական հեռուստատեսությունը:

Հայերեն