ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բոլոր միջոցները ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծմանն աջակցելու համար

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով օգնական Բարրի Լովենկրոնը հայտարարել է, որ «Վաշինգտոնը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պատրաստ է ըստ ամենայնի աջակցել ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ կարգավորելու համարե: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեր սկզբունքներն այսպիսին են՝ լիակատար աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ աջակցություն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախագահների գործունեությանըե,-ասել է Լովենկրոնը՝ երկուշաբթի օրը Բաքվում պատասխանելով Լեզուների ադրբեջանական համալսարանի ուսանողների հարցերին: «ԱՄՆ-ը ամեն տեսակ աջակցություն կցուցաբերի եւ կարող է նույնիսկ ներգործել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահներին հաջողվի հակամարտության փոխընդունելի լուծում գտնելե,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Ըստ պետդեպարտամենտի ներկայացուցչի, հիմնախնդրի կարեւոր ասպեկտներից մեկը մարդու իրավունքների պաշտպանությունն է, «տվյալ դեպքում ադրբեջանցի փախստականների եւ հարկադիր վերաբնակների իրավունքների, որոնք տուժել են հակամարտության հետեւանքովե: Լովենկրոնը նշել է, որ «Ադրբեջանը շարունակում է տառապել հակամարտությունից, իսկ դա չի կարող չանհանգստացնել Վաշինգտոնինե:

Հայերեն