Միջազգային

Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Եվրամիությունը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն Է

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Եվրամիությունը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն Է: Այսօր Մոսկվայում ելույթ ունենալով օտարերկրյա գործարարների առջեւ՝ նա նշել Է, որ «Եվրամիությունը Ռուսաստանի մերձավոր հարեւանն ու գործընկերն Է ինչպես քաղաքականության մեջ, այնպես Էլ Էկոնոմիկայումե: Նրա խոսքով՝ այժմ այդ հարաբերությունները «քանակականից որակականի են անցնում եւ այսօր դրանք արդեն կարելի Է բնութագրել որպես ռազմավարական գործընկերությունե, «մենք գոհ են դրանց ներկա վիճակիցե, ընդգծել Է նախարարը: Լավրովը նաեւ նշել Է, որ վերջերս Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ «Ռուսաստանը եւ Եվրամիությունը հարկավոր են միմյանցե: «Բազմաթիվ կարեւոր հիմնախնդիրներ սկզբունքորեն չեն կարող լուծվել առանց մեզե,-ասել Է ՌԴ-ի արտգործնախարարը: «Սակայն մենք Եվրամիության հետ մեր ռազմավարական գործընկերությունը դիտում ենք ոչ այնքան որպես արդյունք, այլ որպես հետագա գործակցության հիմքե,-հավելել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում