1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարարի թվով հինգերորդ տեղակալ է նշանակվել երկրի արտաքին գործերի նախկին փոխնախարար Բատու Կուտելիան: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Բատու Կուտելիան պաշտպանության նախարարությունում համակարգելու է միջազգային հարաբերությունների եւ եվրատլանտյան ինտեգրման դեպարտամենտի աշխատանքը: Ավելի վաղ Կուտելիան զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ ղեկավարել է ներքին գործերի նախարարության հետախուզության դեպարտամենտը: