Այաթոլլա Ալի Խամենեին կոչ Է արել իրանցիներին՝ ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կոչ Է արել երկրի բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցել մարտի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որպեսզի դրանով «հիասթափեցնեն ԱՄՆ- ինե: Տեղի դիտորդների կարծիքով՝ Իրանի խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե երկրի բնակչությունն աջակցում Է արդյոք Ահմադինեժադի կողմնակիցներին ու նրանց կողմից իրականացվող քաղաքականությանը: «Իրանի իաստուն ու հաստատակամ ժողովրդի ակտիվ մասնակցությունը այդ քաղաքական ու կրոնական պարտքի կատարմանը հերթական անգամ կհիասթափեցնի գոռոզամիտ համաշխարհային տերություններին ու հատկապես ԱՄՆ-ինե,-հայտարարել Է այաթոլլա Խամենեին՝ այսօր Թեհրանում ելույթ ունենալով բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ: