ԹԵՀՐԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր
առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին, որն այսօր Թեհրանում առաջիններից
մեկն Է եկել ընտրական տեղամաս՝ քվեարկելու երկրի խորհրդարանական
ընտրություններում, հորդորել Է իրանցիներին՝ ակտիվորեն մասնակցել
ընտրություններին:
«Ընտրությունների ժամանակաշրջանը բախտորոշ Է ժողովրդի համար: Ես խորհուրդ
եմ տալիս մեր մեծ ազգին, օգտագործելով իր կամքն ու ձայնի իրավունքը, նախանշել
օրենսդրության խնդիրներն առաջիկա չորս տարվա համարե,-նշել Է Իրանի հոգեւոր
առաջնորդը: Նրա համոզմամբ՝ երկրի ձայնի իրավունք ունեցող քաղաքացիները չպետք Է
ընտրական տեղամասեր գալը հետաձգեն մինչեւ վերջին պահը, քանի որ «ցանկացած բարի
գործ կատարվում Է արագ ու ժամանակինե: