Միջազգային

Սերգեյ Լավրով. «ԱՄՆ-ն ընդունել Է հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունները եւ առաջարկություններ Է կատարելե

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով «երկու գումարած երկուե ձեւաչափով այսօր կայացած խորհրդակցության արդյունքները, հայտնել Է, որ ԱՄՆ-ն ընդունել Է հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունների արդարացիությունը եւ առաջարկություններ Է կատարել, որպեսզի փարատի դրանք: Լավրովը նշել Է, որ ՀՀՊ-ի հիմնախնդիրների լուծման ուղիների եւ միջոցների նկատմամբ կողմերի մոտեցումները տարբերվում են: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը շահագրգռված են ՀՀՊ-ի հարցերը լուծել կոոպերատիվ եւ իրավահավասար հիման վրա, ասել Է նա: Մոսկվայում կայացած բանավեճերը «արդյունավետ Էին ու օգտակարե, հայտարարել Է Քոնդոլիզա Ռայսը: Ընդսմին նա նշել Է, որ «մնում են հարցեր, որոնք լրամշակում են պահանջում, խոսքը Մոսկովյան պայմանագրի եւ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին Է, որոնց գործողության ժամկետները լրանում ենե: Ռայսը հավելել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է խորացված բանակցություններ անցկացնել այն բանից հետո, երբ ռուսական կողմը կուսումնասիրի ամերիկյան առաջարկները: Ինչ վերաբերում Է ՀՀՊ-ին, ապա պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը «առավել ճշգրիտ Է ներկայացրել այն առաջարկությունները, որոնք մեր կողմից արվել Էին ավելի վաղե, ասել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Խոսելով Կոսովոյի հիմնախնդրի մասին՝ Լավրովը հայտնել Է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները հակադիր են, եւ որ Մոսկվան նախազգուշացնում Էր Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման բացասական հետեւանքների մասին: ՌԴ-ի արտգործնախարարը նաեւ ասել Է, որ կոնսուլտացիաների ընթացքում առաջընթաց Է արձանագրվել հատկապես միջուկային ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ չտարածման ռեժիմի ամրապնդման գործում, ինչպես նաեւ անվտանգ ու կայուն հիման վրա խաղաղ միջուկային Էներգետիկայի զարգացման ոլորտում: «Մենք նաեւ քննարկեցինք մեր տնտեսական, առեւտրական եւ հատկապես ներդրումային համագործակցության զարգացմանն ուղղված հետագա ջանքերը եւ կարծիքներ փոխանակեցինք այդ ոլորտում գոյություն ունեցող մեխանիզմների ամրապնդման եւ նորերի ստեղծման շուրջե,-հավելել Է ՌԴ-ի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում