Սերգեյ Լավրովը կոչ Է արել կրոնն օգտագործել հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելիս
1 րոպեի ընթերցում
ԴԱԿԱՐ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն կարծիքն Է հայտնել, որ մի շարք դեպքերում տարբեր հակամարտությունների կարգավորմանը կարող Է օգնել կրոնական գործոնի օգտագործումը: «Կրոնի գործոնի օգտագործումը կօգնի նաեւ կարգավորվելու տարբեր հակամարտություններ՝ վստահությունն ամրապնդելու եւ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր կողմերի համաձայնությանը հասնելու միջոցով՝ պահպանելով հանդերձ ՄԱԿ- ի դերը համաշխարհային գործերումե,-ասել Է նախարարը Իսլամական խորհրդաժողով կազմակերպության գագաթնաժողովում, որն ընթանում Է Սենեգալի մայրաքաղաքում: Լավրովը կոչ Է արել ԻԽԿ-ին՝ պաշտպանել ՄԱԿ-ի հովանու ներքո կրոնների կոնսուլտատիվ խորհուրդ ստեղծելու Ռուսաստանի նախաձեռնությունը: