Միջազգային

Սերգեյ Լավրովը համոզված Է, որ Կոսովոն չի կարող հատուկ դեպք լինել միջազգային իրադրության համար

1 րոպեի ընթերցում

ԺՆԵՎ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզված Է, որ Կոսովոն չի կարող հատուկ դեպք լինել միջազգային իրադրության համար: «Կիրառվում Է բացարձակապես երկակի ստանդարտ: Իբրեւ թե Կոսովոն առանձնահատուկ դեպք Է եւ ոչ մի կերպ չի ազդում մյուս տարածաշրջանների իրադրության վրա: Այդպես չի ստացվիե,-ասել Է նա Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում: «Մենք ձգտում ենք հասնել այն բանին, որ գերակշռի իրավական մոտեցումը այդ հիմնախնդրի նկատմամբ: Ինչի համար Է շտապողականությունը: üիզիկապես Բելգրադը չի կարող ազդել Կոսովոյի իրադրության վրաե,-պարզաբանել Է Լավրովը: «Մեզ ասում են, թե սերբերն ու կոսովցիները չեն կարող միասին ապրել: Բայց Կոսովոյում եւս սերբեր կան: Ինչ ենք անելու նրանց հետ: Այս հարցերին պատասխան չկաե,-շարունակել Է նա: «Հսկայական կարեւորության հարցում պատրաստվում են գործել բախտի բերմանն ապավինած: Դա անթույլատրելի Է ու անպատասխանատուե,- ընդգծել Է Ռուսաստանի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում