Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Կասել-Կալդեն օդանավակայանում գտնվող պաշտպանական արդյունաբերության Rheinmetall կոնցեռնին պատկանող շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել։ Ոստիկանության նախնական գնահատմամբ՝ հնարավոր է, որ տրանսպորտային միջոցները միտումնավոր են հրկիզվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Միջադեպով զբաղվում է նաև ոստիկանության պետական ​​անվտանգության բաժինը, քանի որ քննիչները չեն բացառում, որ ենթադրյալ հրկիզումը կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ։

Նախկին օդանավակայանի տարածքում ներկայումս նոր արդյունաբերական գոտի է կառուցվում։ Սպառազինություն արտադրող Rheinmetall ընկերությունը նախատեսում է այնտեղ տեղակայել ստորաբաժանումներ, որոնք կզբաղվեն անօդաչու թռչող սարքերի լոգիստիկայով և փոխադրմամբ։

Երբ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, շինարարական երեք մեքենաներ արդեն այրվում էին։ Հրդեհաշիջման ընթացքում վնասվել են նաև մոտակայքում կայանված այլ տրանսպորտային միջոցներ։

Ներկայումս օդանավակայանի տարածքում իրականացվում են դատափորձագիտական աշխատանքներ և հավաքագրվում են ապացույցներ

 

Հայերեն

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել