Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդիի ջանքերին՝ ամբողջ երկրում պետական ​​իշխանությունը հաստատելու, այդ թվում՝ իրաքյան նավթի մաքսանենգությունը դադարեցնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրառում է կատարել Truth Social հարթակում։

«Մենք աջակցում ենք Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդիի ջանքերին՝ ամբողջ Իրաքում պետական ​​իշխանությունը հաստատելու, իրաքյան նավթի մաքսանենգությունը դադարեցնելու, կոռուպցիան վերացնելու և բոլոր զինատեսակները պետության բացառիկ վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ», - գրել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ աջակցում է վարչապետ ազ Զեյդիի ջանքերին՝ կառուցելու միասնական, բարգավաճ և ուժեղ Իրաք, որն ինքնուրույն է կայացնում իր քաղաքական որոշումները։

Իրաքի վարչապետը պաշտոնը ստանձնելուց ի վեր լավ հարաբերություններ է հաստատել Թրամփի հետ։

Իրաքի դաշնային կառավարության և ինքնավար Քրդստանի տարածաշրջանային կառավարության միջև լարվածությունը սրվել է ազ Զեյդիի հրահանգից հետո, որով դաշնային անվտանգության ուժերին հանձնարարվել է մուտք գործել տարածաշրջան և վերահսկողություն հաստատել սահմանային անցակետերի և նավթահանքերի նկատմամբ։

Այս քայլին նախորդել էր կառավարության հետաքննությունը՝ կապված Քրդստանում նավթի մաքսանենգության հետ։ Նոյեմբերի 23-ին Իրաքի նավթի նախարար Բասեմ Խուդեյրը Իրաքյան Քրդստանի իշխանություններին մեղադրել էր դաշնային North Oil Company ընկերությանը պատկանող նավթահանքերի նկատմամբ ոչ իրավազոր վերահսկողություն իրականացնելու մեջ և պահանջել դրանք վերադարձնել կենտրոնական վարչակազմի կառավարման ներքո։ Նա նշել էր, որ հետաքննությունը թույլ է տվել հաստատել Իրաքի հյուսիսային նավթահանքերից նավթի մաքսանենգության դեպքերը։

Քրդական իշխանությունները խստորեն դատապարտել են վարչապետի այս քայլը՝ որակելով այն որպես Քրդստանի տարածաշրջանի սահմանադրական իրավունքների խախտում։

Մերձավոր Արևելք

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է նավթի մաքսանենգ բեռ փոխադրող երկու նավի կալանման մասին

Հայերեն Русский

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը

ԱՊՀ տնտեսական խորհուրդը քննարկել է «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման հարցը. Օվերչուկ

Հայաստանը և Ադրբեջանը ֆիքսել են՝ պետք է խաղաղությունն ինստիտուցիոնալացնել. Վահան Կոստանյան

Համատեղ բիզնեսի պատրվակով մտերիմներին դրդել է տունը գրավադրել, վարկ է ստացել և պատճառել ավելի քան 66 մլն դրամի գույքային վնաս․ ՔԿ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպմանը քննարկվել են խաղաղության ամրապնդման ու ինստիտուցիոնալացման հնարավորությունները

Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Նոր Սահմանադրության նախագծով դատավորների վերագնահատումը նախատեսվում է իրականացնել մեկ անգամ և հինգ տարվա ընթացքում

Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ

Իրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավ