Սահմանային անցակետերի ենթակառուցվածքները արդիականացնելու համար ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

2 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կայուն ենթակառուցվածքների խմբի Եվրասիայի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով Բանկի շարունակական աջակցությունը ՀՀ Կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման գործում։

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։ Մասնավորապես, քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը, սահմանային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացմանը, ջրամբարաշինությանը, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման համակարգի ներդրմանն առնչվող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման շրջանակում Հայաստանի Հանրապետության և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել է «Պետական եկամուտների կոմիտեի սահմանային անցակետերի արդիականացում» վարկային համաձայնագիրը։ Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: 

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել մինչև 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ՝ բաղկացած 2 տրանշներից։ Ծրագիրը նպատակ ունի արդիականացնել սահմանային անցակետերի ենթակառուցվածքները, ներդնել սահմանային վերահսկողության ժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև ստեղծել նոր մաքսային լաբորատորիա՝ նպաստելով սահմանային և մաքսային կառավարման կարողությունների զարգացմանն ու մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացմանը»,-հայտնում է ֆինանսների նախարարությունը։

 

Հայերեն English Français Русский

Սահմանային անցակետերի ենթակառուցվածքները արդիականացնելու համար ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով չեղարկվել է ավելի քան 360 չվերթ

Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Քուվեյթին. Իտալիայի երկու քաղաքացի զոհվել է

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն

ՍԴ նախագահը Ստրասբուրգում մասնակցել է «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովին

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ