ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

3 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է Հումանիտար, զարգացման և խաղաղության փոխկապակցվածությանը նվիրված աշխատաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ից հայտնում են, որ աշխատաժողովին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրոպական հանձնաժողովի՝ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG ECHO) Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի գործընկերներ։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին աշխատաժողովին ակտիվ ներգրավվածության և առաջարկված բովանդակային ծրագրերի համար։

«Անդրադառնալով աղետների ռիսկի կառավարման և փրկարար ծառայության կարողությունների զարգացման երեք հիմնական ուղղություններին՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է ենթակառուցվածքների արդիականացման , վաղ ազդարարման համակարգերի կատարելագործման և հասարակության շրջանում պատրաստվածության մշակույթի ձևավորման կարևորությանը։ Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների ներդրումը կարևոր նշանակություն ունի փրկարար ծառայության ենթակառուցվածքների, մասնավորապես՝ մարզային փրկարարական ջոկատների կարողությունների զարգացման գործում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Փոխնախարարն ընդգծել է վաղ ազդարարման համակարգերի, հասարակության իրազեկվածության բարձրացման ուղղություններով տարվող աշխատանքների կարևորությունը։

Նա նշել,որ ներկայացված յուրաքանչյուր ծրագիր պետք է համահունչ լինի թվայնացման օրակարգին, քանի որ վաղ ազդարարման համակարգերի, բնակչությանն օպերատիվ իրազեկելու տեսանկյունից կարողությունների զարգացումը և թվայնացումը փոխլրացնող գործընթացներ են։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկերի կառավարման խնդրին, ընդգծել է կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման կարևորությունը։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանի խոսքով՝ քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացման փուլում կարևոր է միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։

Ծավալվել է ակտիվ քննարկում, որի շրջանակում մասնակցիները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ։

 

 

Հայերեն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո