1 րոպեի ընթերցում
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոբերտ Գերշների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։
Քննարկվել են Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացմանը եւ երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։