ՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ արդյոք անձամբ կմասնակցի դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը դեռ որոշում չի կայացրել Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պեսկովը։

ԱՄՆ-ն 2026 թվականին նախագահում է G20-ում և դեկտեմբերի 14-15-ին գագաթնաժողովը կհյուրընկալի Մայամիում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինին հրավիրել է մասնակցելու հանդիպմանը։

Պուտինը վերջին անգամ G20-ի գագաթնաժողովին անձամբ մասնակցել է 2019 թվականին՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում։ 2020 և 2021 թվականների գագաթնաժողովներին նա մասնակցել է տեսակապով, իսկ 2022 թվականից հետո Ռուսաստանը ներկայացվել է այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։

Հայերեն English Русский

Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում

Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով

Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները

ՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը կալանավորվել է

Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվել

ՀՀ վարչապետը մեկնաբանեց նոր Սահմանադրությամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորության դրույթը

ՀՀ ԲՏԱԱԲ նախարարությունը պարզաբանում է տարածել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»-ի տնօրենի նշանակման վերաբերյալ

Վարչապետն առաջարկում է հետվճարի բոնուսներով խրախուսել առողջ ապրելակերպը

Գազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվել