Ղազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա

3 րոպեի ընթերցում

Ղազախստանը մտադիր է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա՝ Կասպից ծովի հատակով նախատեսվող ստորջրյա մալուխի միջոցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Բաքվում Ղազախստանի դեսպան Ալիմ Բայելը։

«Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը նախատեսում են Կասպից ծովի հատակով անցկացնել ստորջրյա էլեկտրական մալուխ՝ Կենտրոնական Ասիայից, այդ թվում՝ Ղազախստանից, Ադրբեջանով դեպի Եվրոպա «կանաչ» էլեկտրաէներգիա արտահանելու համար։ Նախագծի ուղղությամբ աշխատանքներն արդեն ակտիվորեն ընթանում են։ Հավանաբար, սա կլինի մեր երկրորդ անդրազգային ենթակառուցվածքային նախագիծը Կասպից ծովում՝ օպտիկամանրաթելային կապի գծից հետո», - ասել է դեսպանը Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատան Telegram ալիքում հրապարակված հարցազրույցում։

Դիվանագետի խոսքով՝ Ղազախստանի նախագահը երկրի առջև խնդիր է դրել ապահովել էլեկտրաէներգիայի ավելցուկային արտադրություն։

«Մենք կունենանք բավարար էներգիա ինչպես արհեստական բանականության զարգացման, սեփական արդյունաբերության ընդլայնման, այնպես էլ, առաջին հերթին, դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու համար», - նշել է Բայելը։

Բայելը հավելել է, որ Ղազախստանը բաց է օտարերկրյա ներդրողների և կապալառուների համար՝ ընդգծելով նաև ադրբեջանական ընկերությունների ներգրավման կարևորությունը։

«Մենք սպասում ենք նաև ադրբեջանական ընկերություններին Ղազախստանում։ Այս լայնածավալ շինարարական ծրագրի իրականացման համար, որը ներառում է նաև էլեկտրակայանների կառուցում, միլիարդավոր դոլարներ կուղղվեն։ Ընդհանուր առմամբ, էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները, իհարկե, մեծ են», - նշել է դեսպանը։

Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտնել էր, որ ակնկալվում է՝ «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան» կանաչ էներգիայի միջանցքը շահագործման կհանձնվի 2032 թվականին։

Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի կառավարությունների միջև «կանաչ» էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ Բաքվում անցկացված COP29 համաժողովի շրջանակում։

Հայերեն Русский

Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ԱՄՆ նախագահի բանագնացը «քաղաքականության գրոսմայստեր» է անվանել Պուտինին ու խոսել ուկրաինական խնդրի կարգավորման հեռանկարների մասին

Որպեսզի ձևավորենք ավելի անվտանգ ու խաղաղ տարածաշրջան, պետք է առաջին հերթին աշխատենք ժողովրդավարությունն ամրապնդելու վրա. Արմինե Մարգարյան

Քրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք. երեք օտարերկրացի կալանավորված է

Քաղհասարակությանն ուղղված աջակցությունը պետք է լինի շարունակական ու նաև ցուցաբերվի տարբեր ուղղություններով. Հասմիկ Ազիբեկյան

Ղազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ուկրաինական կարգավորումն ու Իրանի շուրջ իրավիճակը

Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել

Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ