Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայան. երկու երկրների նախագահները շնորհավորանքներ են փոխանակել

2 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 25-ին «Շենչժոու-24» տիեզերանավի անձնակազմը, որի կազմում են չինացի տիեզերագնացներ Տան Հոնբոն և Ու Յին, ինչպես նաև պակիստանցի տիեզերագնաց Մուհամմադ Զիշան Ալին, մուտք է գործել Չինաստանի «Տյանգուն» տիեզերակայան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

«Շենչժոու-24» առաքելությունը Չինաստանի տիեզերական թռիչքների ծրագրի պատմության մեջ առաջինն է, որի շրջանակում համատեղ թռիչք են իրականացնում չինացի և օտարերկրյա տիեզերագնացները։

«Շենչժոու-24» առաքելության շրջանակում նախատեսվում է իրականացնել ավելի քան 90 գիտական փորձ և տեխնոլոգիական փորձարկում։ Դրանք ընդգրկելու են տիեզերական կենսաբանությունը, տիեզերական նյութագիտությունը, միկրոգրավիտացիայի պայմաններում հեղուկների ֆիզիկան և այրման գիտությունը, հիմնարար ֆիզիկան, տիեզերական բժշկությունը, ինչպես նաև նոր տիեզերական տեխնոլոգիաները։

Չինական առաքելության կազմում ընդգրկված առաջին օտարերկրյա տիեզերագնացը կմասնակցի կարճատև ուղեծրային թռիչքի, որն, ինչպես սպասվում է, կտևի մոտ հինգ օր։ Այնուհետև նա Երկիր կվերադառնա «Շենչժոու-23» տիեզերանավով, որը մայիսին էր միացել «Տյանգուն» կայանին։

Չինաստան

Չինաստանն առաջին անգամ տիեզերական առաքելություն կիրականացնի օտարերկրյա տիեզերագնացի մասնակցությամբ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին շնորհավորական ուղերձներ են փոխանակել երկու երկրների տիեզերագնացների մասնակցությամբ իրականացված համատեղ տիեզերական թռիչքի առթիվ։

Իր ուղերձում Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանի և Պակիստանի տիեզերագնացների համատեղ տիեզերական հետազոտությունը երկու երկրների միջև խոր արմատներ ունեցող բարեկամության վառ արտահայտությունն է, ինչպես նաև երկկողմ համագործակցության հերթական կարևոր ձեռքբերումը։ Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է Պակիստանի և մյուս երկրների հետ համատեղ ջանքեր գործադրել՝ հանուն տիեզերքի խաղաղ օգտագործման և տիեզերական համագործակցության խորացման։

Հայերեն

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն այցելել է Գագարինում գտնվող Eleveight AI-ի ԱԲ գործարան

Իրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներով

Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայան. երկու երկրների նախագահները շնորհավորանքներ են փոխանակել

Սև ուրբաթի գնումներ արտարժույթո՞վ․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները

Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ

«Տելեգրամ»-ում Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանն աջակցում է Գևորգ Ղազարյանին

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է հութիների հարձակումները թագավորության ենթակառուցվածքների դեմ

Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ. Մայքլ Դել

Կանանց նկատմամբ բռնության վերացումը ոչ միայն իրավունքների պաշտպանության հարց է, այլև իրավահավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման. ՄԻՊ