Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին
1 րոպեի ընթերցում
Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր Բրիտանիայի տարածքում ուկրաինական մշակման հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը:
Համապատասխան համաձայնությունները ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ, որի ընթացքում բրիտանացի պաշտոնյան հանդիպումներ է ունեցել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Եվգենի Խմարայի հետ: Նոր համաձայնագիրն Ուկրաինային թույլ կտա Մեծ Բրիտանիայում բացել հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարաններ:
Նաև հայտարարվել է, որ Միացյալ Թագավորությունն Ուկրաինային կտրամադրի RapidRanger զենիթահրթիռային կայանքներ՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու անմիջական խնդրանքից հետո։
Ուղևորության ժամանակ Սթրիթինգը նաև այցելել է Խարկով, որտեղ հանդիպել է ուկրաինացի զինծառայողների հետ: Նա Մեծ Բրիտանիայի առաջին պաշտպանության նախարարն է, որն այդքան մոտ է եղել մարտական գործողությունների գոտուն: