Նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին հարցն է. Ադրբեջանի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի իր գործընկեր Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծին։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով APA գործակալությանը, Բայրամովը շեշտել է, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին հարցն է, սակայն միևնույն ժամանակ կարևորել է, որ Հայաստանի Սահմանադրության նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։

«Այսօր Հայաստանում շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Հայաստանի վարչապետը հրապարակեց Սահմանադրության տեքստը։ Սա Հայաստանի ներքին գործընթացն է, և դրա իրականացման ժամկետների որոշումը դուրս է մեր վերահսկողությունից։ Նախընտրում եմ չմեկնաբանել Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ այսօր ներկայացված առաջարկը։ Սա Հայաստանի ներքին հարցն է։

Մեզ համար միակ կարևոր հարցն այն է, որ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չկա։ Դատելով հրապարակված տեքստից՝ ներկայում նման պահանջներ չկան։ Մենք սա շատ դրական ենք գնահատում։ Երբ այս հարցի շուրջ ձեռք բերվի վերջնական լուծում, հնարավոր կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հայերեն English فارسی Русский

Արյե Լայթսթոունը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և Թրամփի հետ հանդիպման հրավերը

Նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին հարցն է. Ադրբեջանի ԱԳ նախարար

Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 849 741

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կնպաստի տարածաշրջանում իտալական ներդրումների աճին. Տայանի

Գործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվել

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր

ՄԻՊ հաստատությունների անկախությունը պետք է երաշխավորվի ոչ միայն օրենսդրությամբ, այլ նաև գործնականում․ Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի օմբուդսմանին

Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 11-ի

Արարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան

Փրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄ