Ստորգետնյա գազատարի վնասման հետևանքով դադարեցվել է Ավան վարչական շրջանի և Առինջ բնակավայրի մի շարք սպառողների գազամատակարարումը

1 րոպեի ընթերցում

Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 23-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի և Առինջ բնակավայրի  մի շարք հասցեների գազամատակարարումը։

«Արմենպրես»-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացրին, որ դադարեցվել է Ավան վարչական շրջանի  Թումանյան, Քուչակ, Հովհաննիսյան, Իսահակյան, Սայաթ-Նովայի, Նարեկացու, Վարուժանի, Բրյուսովի, Չարենցի, Դուրյան թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Թամրուչիի, Սաֆարյան, Ալմա-Աթայի, ինչպես նաև  Առինջ բնակավայրի Դուրյան 1-ից 15-րդ փողոցների, նշված փողոցների նրբանցքների, Տերյան 1-ից 7-րդ փողոցների, Տերյան փողոցի թիվ 9, 9/1 բազմաբնակարան շենքերի, Մ.Մկրտչյան 1-ից 7-րդ փողոցների, նշված փողոցների նրբանցքների, Խ.Աբովյան, Պ.Սևակի, Տանձանոցի, Սամսոնի Դուս փողոցների, Պ.Սևակ թաղամասի թիվ 17, 20, Աճառյան փողոցի 42/5, Թումանյան փողոցի 46/2, Ալմա-Աթայի թիվ 5 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունից հայտնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Հայերեն

Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերը դեմ են ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Գավառի պետական համալսարանում ներկայացվել են ուսանողների հետազոտական նախագծի արդյունքները

Սևան քաղաքը հյուրընկալել է Հայաստանի պետական կամերային նվագախմբին

Հնդկաստանը Նեպալին 1.62 միլիարդ դոլարի տնտեսական աջակցություն կտրամադրի

Դատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ

TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկ

Ստորգետնյա գազատարի վնասման հետևանքով դադարեցվել է Ավան վարչական շրջանի և Առինջ բնակավայրի մի շարք սպառողների գազամատակարարումը

CENTCOM-ի ղեկավարը Մերձավոր Արևելք այցի ընթացքում քննարկել է դաշնակիցների հետ փոխգործակցությունը շարունակելու հարցը

Զելենսկին հայտնել է Լիբիայի ափերի մոտ ռուսական ռազմանավ խորտակելու մասին

Ֆինանսական ոլորտի ապագան կառուցվում է տվյալների, տեխնոլոգիաների և ճիշտ որոշումների հատման կետում