Շիրակի մարզում մեկնարկել է կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում մեկնարկել է կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում նշված է, որ 2026 թվականի հունիս-հուլիս ժամանակահատվածում տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման նպատակով Շիրակի մարզին հատկացվել է 589 միլիոն 924 հազար դրամ։ Շիրակի մարզպետի աշխատակազմը կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման շրջանակում այս պահի դրությամբ տրամադրված գումարից փոխանցել է 194 միլիոն 302 հազար դրամը։

Աջակցությունը տրամադրվում է ջերմոցային տնտեսություններին, առանձնատներին, բազամաբնակարան շենքերին, գյուղատնտեսական ենթակառուցվածքներին և ավտոմեքենաներին կարկտահարության հետևանքով հասցված վնասների համար։

Հայերեն