ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում գործող կազմակերպություններին և ՌԴ-ում բնակվող անհատներին այլևս արգելվում է որևէ կարգավիճակով մասնակցել որևէ գործունեության «Էրազմուս» ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին նշված է «Էրազմուս»-ի 2027 թվականի ծրագրային ուղեցույցում, որը ներկայացվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից։

Ավելին, Ռուսաստանում բնակվող քաղաքացիներն այլևս իրավունք չունեն ստանալու Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակներ եվրոպական համալսարաններում։

«Էրազմուս» ծրագիրը գործում է ավելի քան 30 տարի։ 2014-ից 2021 թվականներին դրան մասնակցել է Ռուսաստանից մոտ 13 200 ուսանող և հետազոտող։

Հոկտեմբերի 22-ին Եվրոպական խորհրդարանը հավանություն տվեց 2028–2034 թվականների համար ծրագրի բյուջեն մինչև 47,4 միլիարդ եվրո ավելացնելու առաջարկին։ 

2022 թվականին ՌԴ-ի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո ԵՄ խորհուրդն արգելեց ֆինանսական և այլ տեսակի աջակցության տրամադրումը ռուսական պետական ​​կազմակերպություններին՝ Եվրոպական միության բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում։

 

Հայերեն Русский

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը

Կոպենհագենն ու Նուուկն ինքնիշխանության երաշխիքների դիմաց ԱՄՆ-ին հասանելիություն են տրամադրել դեպի Գրենլանդիա

Ծովինարում հիմնանորոգվում է 4 փողոց