Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը

1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպմանն իր գործընկերներին կոչ է արել արգելել միջուկային զենքը և ամբողջությամբ վերացնել այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Միջուկային զենքը մարդկության գլխին կախված Դամոկլյան սուր է։ Այն պետք է համապարփակ կերպով արգելվի և ամբողջությամբ վերացվի՝ որպես վերջնական նպատակ ունենալով միջուկային զենքից զերծ աշխարհի ստեղծումը», - հայտարարել է նա։

Սի Ծինփինի խոսքով՝ միջուկային պատերազմում հաղթել հնարավոր չէ, և նման պատերազմ երբեք չպետք է սկսվի։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ միջուկային պատերազմը կանխելու համար։

Ավելի վաղ Թրամփը Չինաստանի և Ռուսաստանի նախագահների հետ քննարկվելիք հարցերի թվում նշել էր նաև միջուկային զինաթափումը։

Reuters-ը հիշեցնում է, որ Պեկինը տարիներ շարունակ խուսափել է Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններից՝ պնդելով, որ միջուկային մեծ զինանոցներ ունեցող Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է այդ հարցը քննարկեն իրար հետ։

Միացյալ Նահանգներ

Չինաստանում մեկնարկել է Սի-Պուտին-Թրամփ եռակողմ գագաթնաժողովը

Հայերեն

Երևանում կկայանա միջազգային ջազային ֆորում, որտեղ կներկայացվի ակումբների միջև փոխանակման հարթակ

Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է

Հեղափոխությունից հետո 9.1 միլիարդ դոլար լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե․ Նիկոլ Փաշինյան

Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը

Լիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունը չի ընդունում Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ վարչապետի առաջարկը

Բրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի Ուկրաինային

Նիկոլ Փաշինյանը նշեց նոր Սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը լուծարելու հիմնավորումը

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել ականների վրա

Չինաստանում մեկնարկել է Սի-Պուտին-Թրամփ եռակողմ գագաթնաժողովը