Վրաստանում ավարտել են դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունն ավարտել է Խադայի կիրճում կամարակապ կամրջի շինարարությունը, որը տանում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ սահման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Կվեշետի-Կոբի ճանապարհի կառուցման շրջանակներում միացվել են Խադայի կիրճում կամարակապ կամրջի երկու հատվածները, ինչպես նաև ավարտվել է 300-մետրանոց կամարի կառուցումը։ Կամրջի ընդհանուր երկարությունը կկազմի 437 մետր, իսկ բարձրությունը կիրճի հատակից՝ 166 մետր։ Վրաստանում այս մասշտաբի կամարակապ կամրջի նմանօրինակ չկա», - նշված է հաղորդագրության մեջ։

Շինարարության հաջորդ փուլում պլանավորվում է հենարանների և սյուների կառուցումը։ Ինչպես նշել են նախարարությունում, կամարակապ կամուրջը Կվեշետի-Կոբի 23-կիլոմետրանոց ճանապարհի բարդ ինժեներական կառույցներից մեկն է։

Բացի նշված կամրջից, Կվեշետի-Կոբի ճանապարհին կկառուցվեն ևս չորս կամուրջ և հինգ թունել: Իշխանությունները պլանավորում են նաև նորոգել գոյություն ունեցող կամուրջներից մեկը։ Ավարտվել են նաև Վրաստանում ամենաերկար  9-կիլոմետրանոց թունելի շինարարական աշխատանքները, որն անցնում է Խաչի լեռնանցքի տակով։

Կվեշետի-Կոբի նոր ճանապարհը Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի և E117 եվրոպական միջազգային երթուղու մի մասն է, հավելել են գերատեսչությունում։ Նախագիծն իրականացվում է Վրաստանի կառավարության, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցությամբ։ Դրա ընդհանուր արժեքը կազմում է 1,2 միլիարդ լարի (463 միլիոն դոլար):

Հայերեն Русский

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմն արտերկրում ցուցադրվելուց հետո կբարձրանա հայաստանյան մեծ էկրան

Վադեֆուլը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է խոչընդոտի Հարավային Կովկասի մերձեցմանը Եվրոպայի հետ

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բաց սահման ունենալ հենց այսօր․ Ռուբինյան

Վրաստանում ավարտել են դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունը

ԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումները

Հայաստանը չի ընդունում Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը․ Ռուբինյան

Երևանում քննարկվում են բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական նոր չափանիշները

Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների խնդրի հնարավոր լուծումները

Ջերմուկում մայր արջը շրջում է ձագերի հետ․ ՇՄ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա