Ռուսաստանը հերքել է ռումինական պետական հաստատության վրա կիբերհարձակման կազմակերպումը

2 րոպեի ընթերցում

Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է, որ 2025 թվականին ռումինական պետական ​​կառույցի վրա իրականացված կիբերհարձակումը կառավարվել է Մոսկվայի կողմից՝ նշելով, որ ռումինացի պաշտոնյաները որևէ ապացույց չեն ներկայացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ռումինիայի հետախուզական ծառայությունը (SRI) նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ 2025 թ. դեկտեմբերին տեղի ունեցած կիբերհարձակման հետևում կանգնած է եղել Ռուսաստանի հետ առնչվող «Turla» հաքերային խմբավորումը։ Ծառայությունը հավելել էր, որ այս գործով համագործակցել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։

«Սա ռումինական հատուկ ծառայությունների հերթական հորինվածքն է, Ռուսաստանի կողմից իրականացվող, այսպես կոչված, «հիբրիդային հարձակումների» մասին նրանց կողմից տարածվող պատումի մի մասը», - նշել է Ռուսաստանի դեսպանությունն՝ ի պատասխան Reuters-ի հարցման։

«Ինչպես միշտ, ռումինական կողմը որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել», - հավելել է դեսպանությունը։

Ռումինիան Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և Ուկրաինայի հետ ունի ավելի քան 600 կմ երկարությամբ ցամաքային սահման։ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ իր երկիրը թիրախ է դարձել Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի, որի նպատակն է ապակայունացնել Կիևին աջակցող պետությունները։

Ըստ Դանի՝ այդ հարձակումները ներառում են տարբեր գործողություններ՝ ռումինական օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներխուժումներից մինչև կիբերհարձակումներ, ապատեղեկատվական արշավներ, դիվերսիոն գործողություններ և Ռումինիայի ջրային տարածքների մոտակայքում գտնվող բեռնատար նավերի վրա հարձակումներ։

Ռուսաստանը բազմիցս հերքել է մեղադրանքներն այն մասին, թե հիբրիդային պատերազմ է վարում եվրոպական պետությունների դեմ։

Հայերեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական միջանկյալ խորհրդակցություն

Ռուսաստանը հերքել է ռումինական պետական հաստատության վրա կիբերհարձակման կազմակերպումը

Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրները ողջունել են ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու Իրանի երկօրյա ծրագիրը. Արաղչի

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Իրանի և հութիների հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով

Լեհաստանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով երեք դեռահաս է ձերբակալվել

Սոմալիի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավն աղետի ազդանշան է ուղարկել Սև ծովի բուլղարական տնտեսական գոտում

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է Wildberries ընկերության հիմնադրին

Սիգի ձվադրման շրջանում Սևանա լճում և հարակից ճանապարհներին վերահսկողությունը կուժեղացվի