Սոմալիի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավն աղետի ազդանշան է ուղարկել Սև ծովի բուլղարական տնտեսական գոտում

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի տրանսպորտի և կապի նախարարության մամուլի կենտրոնը հայտնել է, որ Սոմալիի դրոշով բեռնանավը աղետի ազդանշան է ուղարկել Սև ծովում՝ Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում․ անձնակազմը հայտնել է, որ նավը խորտակվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):

BETUL 8 նավը, որի անձնակազմը բաղկացած է 12 հոգուց, Ռումինիայի Տուլչա քաղաքից ուղևորվելիս է եղել դեպի Եգիպտոս։ Այն տեղափոխում էր գրեթե 3 տոննա ցորեն:

Դեպքի վայր են ուղարկվել Սև ծովում գործող ականազերծման ռազմածովային խմբի (MCM Black Sea) չորս նավ՝ երկու բուլղարական, մեկ ռումինական և մեկ թուրքական։ Փրկարարական գործողությունները համակարգում է բուլղարական կողմը։

Փրկարարական գործողությանը ներգրավվել են նաև Ռազմաօդային ուժերի երկու «Կուգար» ուղղաթիռ և Սու-25 ինքնաթիռ, որոնք իրականացնելու են տարածքի դիտարկում և հետախուզություն։

Բուլղարական հեռագրական գործակալությունը հիշեցնում է, որ երկու շաբաթ առաջ Կալիակրա հրվանդանից մոտ 17 ծովային մղոն հեռավորության վրա երեք անօդաչու թռչող սարքով հարվածել էին լիթիում-իոնային մարտկոցներ տեղափոխող նավին։

Հայերեն Русский

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Իրանի և հութիների հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով

Լեհաստանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով երեք դեռահաս է ձերբակալվել

Սոմալիի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավն աղետի ազդանշան է ուղարկել Սև ծովի բուլղարական տնտեսական գոտում

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է Wildberries ընկերության հիմնադրին

Սիգի ձվադրման շրջանում Սևանա լճում և հարակից ճանապարհներին վերահսկողությունը կուժեղացվի

Ռուսաստանը հերքում է դիվերսիայի վերաբերյալ Էստոնիայի մեղադրանքները

ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային ռեկորդային՝ 8 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրումը

Նոր հնարավորություն հայկական բիզնեսի համար․ իր գործունեությունն է սկսում Հայ-հունգարական գործարար խորհուրդը