Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Բրիտանական Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը 2027 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը 20։00-ին առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգի կազմակերպիչ Park Live World-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ երաժիշտը կներկայանա Saving Grace խմբի հետ՝ «Root & Branch» համաշխարհային շրջագայության շրջանակում։ Տոմսերի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 13-ին։

Saving Grace-ը ձևավորվել է 2019 թվականին։ Խմբում Փլանթից բացի ընդգրկված են վոկալիստ Սյուզի Դիանը, թմբկահար Օլի Ջեֆերսոնը, կիթառահար Թոնի Քելսին, բանջո և այլ լարային գործիքներ նվագող Մեթ Ուորլին ու թավջութակահար Բարնի Մորս-Բրաունը։

Խմբի երաժշտությունը համադրում է ֆոլկի, բլյուզի, գոսպելի, քանթրիի և ամերիկանայի տարրերը։ Saving Grace-ի առաջին համանուն ալբոմը թողարկվել է 2025 թվականին։ Դրան հաջորդել է «All That Glitters…» մինի ալբոմը՝ չորս ստեղծագործությամբ։

Հայերեն English

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը