Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Պատվիրակության կազմում են եղել  նաև Իտալիայի Հանրապետության փոխդեսպան Անդրեա Պեդուտոն և կարաբիներների փոխգնդապետ, Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիայի Հանրապետության դեսպանության ոստիկանության կցորդ Անդրեա Չիլենտոն։

Արթուր Նահապետյանը, կարևորելով կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում Իտալիայի առաջավոր փորձը, ընդգծել է դեռևս 2023 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի և Իտալիայի ֆինանսական գվարդիայի միջև ստորագրված հուշագրի շրջանակում ձևավորված համագործակցությունն առավել ընդլայնելու և ամրապնդելու անհրաժեշտությունը։

Կոմիտեի նախագահը, վկայակոչելով իրավապահ ոլորտում իտալացի գործընկերների հետ վերջին տարիներին իրականացվող արդյունավետ աշխատանքը, համոզմունք է հայտնել, որ առկա են բոլոր նախադրյալները՝ սերտ համագործակցային կապեր հաստատելու նաև Իտալիայի՝ կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարող մյուս իրավապահ մարմինների հետ։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին կարևորել է Կոմիտեի հետ համագործակցության դրական արդյունքները, ինչպես նաև ընդգծել Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիայի դեսպանության ոստիկանության կցորդի նշանակման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար վերապատրաստման և փորձի փոխանակման նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ այդ գործընթացում կարևորելով իտալացի գործընկերների աջակցությունը։

Հայերեն English فارسی Русский

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

CENTCOM-ը հերքել է լուրերը, թե Իսրայելին խնդրել է նախապատրաստվել Իրանի դեմ պատերազմի վերսկսման

Ozon Հայաստանը գրեթե երեք անգամ նվազեցրել է վաճառողների սակագները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Չինաստանի կառավարման համակարգը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման համակարգը. դեսպան Լի Սինվեյի հոդվածը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հոկտեմբեր, 2026

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է

ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի հարվածելու մասին

Քուշները հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին