2025-ին հակակոռուպցիոն վարույթներով դատարան է ուղարկվել 298 հանրային ծառայողի վերաբերյալ գործ
1 րոպեի ընթերցում

2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, այդ թվում՝ նախկին պաշտոնատար անձինք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ ներկայացնելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։
«Դատի տրվածների թվում եղել են՝ ՀՀ նախագահ՝ 2 (նույն անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել երկու տարբեր վարույթների շրջանակում), ՀՀ վարչապետ՝ 1, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ 1, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ՝ 1, ՀՀ դատական իշխանության աշխատակիցներ՝ 5, այդ թվում՝ դատավոր՝ 2, դատավորի օգնական՝ 2, աշխատակից՝ 1»,-ասաց Նահապետյանը։