Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոռուպցիոն երևույթների բացահայտման առումով դրական դինամիկա է տեսնում

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոռուպցիոն երևույթների բացահայտման առումով դրական դինամիկա է տեսնում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում անդրադարձել է կոռուպցիայի չափելիության և դրա դեմ պայքարի արդյունավետության հարցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նահապետյանը նշեց, որ կոռուպցիայի մակարդակի գնահատմամբ զբաղվում են միջազգային մի շարք կառույցներ, որոնք հաշվարկում են համապատասխան ինդեքսները Հայաստանի Հանրապետության համար, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեն առանձին այդ ուղղությամբ ուսումնասիրություններ կամ վիճակագրություն չունի։

«Կարող ենք ասել, որ բացահայտման առումով ունենք դրական դինամիկա և համակարգային պայքար կոռուպցիոն երևույթների դեմ»,-ասաց նա։

Կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ վերջին տարիներին նույնիսկ գերատեսչությունները իրենց ներսում ստեղծել են հակակոռուպցիոն վարչություններ և կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ, որոնք հայտնաբերման դեպքում հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտեին։

«Այս առումով կարող եմ ասել, որ ունենք բացահայտման տեսանկյունից դրական դինամիկա, ինչը խոսում է ոչ թե կոռուպցիոն երևույթների և կոռուպցիոն հանցագործությունների աճի մասին, այլ բացահայտման ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքների մասին»,-ընդգծեց Նահապետյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում