Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

1 րոպեի ընթերցում

Դուբլինում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։  

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել են երկկողմ ինտենսիվ քննարկումները՝ փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացման նպատակով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Français Русский