ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին
1 րոպեի ընթերցում
Ռուսաստանցի զինվորականները նոյեմբերի 11-ին հեռակառավարվող սարքերով Ուկրաինայի զինված ուժերի համար զենք և ռազմական պարագաներ տեղափոխող նավ են խոցել Սև ծովում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օրվա ընթացքում Սև ծովում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի համար զենք և ռազմական պարագաներ տեղափոխող բեռնատար նավի»,- նշված է հաղորդագրությունում։