Մարգուս Ցահքնան Արարատ Միրզոյանին շնորհել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան
1 րոպեի ընթերցում
Էստոնիայի արտաքին գործերի նախարարության 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառման շրջանակներում Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին շնորհել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՄԱ նախարարը Էստոնիա էր այցելել այդ երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով՝ մասնակցելու Էստոնիայի արտաքին գործերի նախարարության 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման շրջանակներում նոյեմբերի 9-ին կայացել էր Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը։