Հունաստանի Լարիսա քաղաքում Հայաստանի անկախության 35-ամյակը նշել են մանկական նկարների ցուցահանդեսով

2 րոպեի ընթերցում

Հունաստանի Թեսալիայի մարզի Լարիսա քաղաքում Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ բացվել է «Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված է Հայաստանի 5–18 տարեկան երեխաների շուրջ 70 աշխատանք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Լարիսայի քաղաքապետարանի և Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ՝ «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում։ Հայաստանի տարբեր դպրոցների և գեղարվեստական կրթական հաստատությունների սաներն իրենց աշխատանքներում պատկերել են հունական և հայկական դիցաբանության կերպարներն ու խորհրդանիշները։ Ցուցահանդեսը նախ ներկայացվել է Աթենքում՝ 2025 թվականի հունիսին, ապա Սալոնիկում՝ 2026 թվականի փետրվարին։ Լարիսան այն հյուրընկալող երրորդ քաղաքն է։

Բացմանը ելույթ են ունեցել Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը, Լարիսայի քաղաքապետ Աթանասիոս Մամակոսը և Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Մաքսիմոս Խարակոպուլոսը։

Դեսպանն ասել է, որ ցուցահանդեսը Լարիսայի քաղաքապետարանի հետ մշակութային համագործակցությունը զարգացնելու շուրջ մեկ տարի առաջ ստանձնած հանձնառության արդյունքներից է։ Նա ընդգծել է հունական և հայկական դիցաբանությունների ընդհանրություններն ու կարևորել արվեստի և կրթության դերը երկու երկրների երիտասարդների միջև կապերի ամրապնդման գործում։ Մկրտչյանի գնահատմամբ՝ երիտասարդների ստեղծագործությունները ներկայացնելը Հայաստանի անկախության տարեդարձը նշելու իմաստալից ձևերից մեկն է։

Մամակոսը ողջունել է Հայաստանի դեսպանության հետ համագործակցությունը, իսկ Խարակոպուլոսն անդրադարձել է հայ և հույն ժողովուրդներին միավորող պատմական ու մշակութային կապերին։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 15-ը՝ Լարիսայի «Խատզիյաննիս» հոգևոր և մշակութային կենտրոնի «Տակիս Տլուպաս» սրահում։ Մուտքն ազատ է։

Հայերեն

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հունաստանի Լարիսա քաղաքում Հայաստանի անկախության 35-ամյակը նշել են մանկական նկարների ցուցահանդեսով

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները

Նորարարության հայկական հիմնադրամը իրականացրել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի քարտեզագրում

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս