Գերմանիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայում արագ հրադադարի հաստատման քիչ հեռանկար է տեսնում

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը քիչ հիմքեր է տեսնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև արագ հրադադար ակնկալելու համար՝ չնայած հաջորդ շաբաթ Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցություններին, որոնց կմասնակցեն Միացյալ Նահանգները, Ուկրաինան և Ռուսաստանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BGNES գործակալությունը։

Պիստորիուսը նշել է, որ հրադադարի հեռանկարները մեծապես կախված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետագա քայլերից։

«Վերջին մի քանի ամիսների իրադարձությունները հույս ունենալու հիմք չեն տալիս, թե Թրամփի մոտեցումը արագորեն կհանգեցնի հրադադարի, էլ չենք խոսում խաղաղության մասին»,-ասել է Պիստորիուսը։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք կբերվի առանց Ուկրաինայի մասնակցության կամ նրա հաշվին, անընդունելի կլինի։

Գերմանիայի պաշտպանության նախարարը շեշտել է, որ այդ դիրքորոշումը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև եվրոպական երկրներին, որոնց անվտանգային շահերը պետք է հաշվի առնվեն։

Հայերեն Русский

Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

Գյումրիում անցկացվեց «Շիրակը՝ Հյուսիսային Հայաստանի բանահյուսական և ազգագրական դրսևորումների կենտրոն» միջազգային գիտաժողովը

Նոյեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նոյեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Գերմանիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայում արագ հրադադարի հաստատման քիչ հեռանկար է տեսնում

Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց

Հայաստանը Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին մասնակցում է միասնական ազգային տաղավարով

Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ԵՄ մասնակցության

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ