«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

2 րոպեի ընթերցում

Հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանն ուղղված «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակում է իր առաքելությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները Հայաստանի տարբեր անկյուններում՝ հողի շերտերից, մոռացությունից և խոնարհված վիճակից փրկել, վերականգնել և իրենց պատվանդաններին են վերադարձրել արժեքավոր խաչքարեր։

«Լոռու մարզում Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի Սբ․ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրում մասնագետները ուղղել և միավորել են եկեղեցու խորանի մոտ ընկած կոտրված խաչքարը:

Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր վարչական տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ գերեզմանոցի պահպանական գոտում, աշխատակիցները իրականացրել են բարդ վերականգնման աշխատանքներ. տեխնիկայի միջոցով զգուշությամբ հողից հանել, ուղղել և պատվանդանին են տեղադրել գետնին ընկած, երկու մասի բաժանված խաչքարը՝ վերականգնելով նախկին ամբողջական տեսքը»,-տեղեկացնում են ՊՈԱԿ-ից, հավելելով, որ Վայոց Ձորի մարզում՝ Վայք համայնքի Հերհեր բնակավայրի «Գուտենի» տեղանքում ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները կատարել են ընկած և կիսագետնաթաղ խաչքարերի կանգնեցման աշխատանքներ՝ դրանք զերծ պահելով հետագա վնասումից:

«Արարատի մարզում՝ Խոսրովի պետական անտառի տարածքում գտնվող «Գյոլասոր» գյուղատեղիի գերեզմանոցում, ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները հողային շերտից մաքրել, ուղղել և ամրակայել են տեղում հաշվառված 4 խաչքարերը: Յուրաքանչյուր նման նախաձեռնություն քայլ է՝ ուղղված մեր հարուստ քարեղեն տարեգրության փրկությանը»,-հայտնում են ՊՄՊ-ից։

Հայերեն

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան