12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 42 հասցեի հարթաքանդակների խումբը (1983 թ․), Սյունիքի մարզի Տաթև բնակյավայրի գյուղատեղին (XVII-XIX դդ.), Բռնակոթ բնակավայրի Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861 թ.), Գևորգ Ադոնցի տապանաքարը (1912 թ.), Կարապետ Մկրտչյան Տեր Ստեփանյանցի տապանաքարը (1872 թ․), Վայոց ձորի մարզի Արտաբույնք բնակվայրի ուշ միջնադարյան գյուղատեղին, գերեզմանոցը և մատուռը։

Վայոց ձորի մարզի Արատես բնակվայրի ժայռախաչերը (զարգացած միջնադար, XIII դ.) և Սյունիքի մարզի Անգեղակոթ բնկավայրի 3 խաչքարերը (X- XI դդ․) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Քննարկվել են նաև Երևանի Ավան վարչական շրջանի քաղաքի մուտք. Երևանի Հյուսիսային մուտքը (1987 թ., պետական ցուցիչ՝ 1.2.16), Նոր Նորք վարչական շրջանի Քանդակ «Վահագն վիշապաքաղ» (1988 թ.), ինչպես նաև Արագածոտնի մարզի Կարբի բնկավայրի գյուղատեղի «Հին Կարբի» (IV-V դդ.-ուշ միջնադար, պետական ցուցիչ՝ 2.58.3), եկեղեցի (IV-V դդ., պետական ցուցիչ՝ 2.58.3.1), գերեզմանոց, VII-XVII դդ. (պետական ցուցիչ՝ 2.58.3.3), գերեզմանոց, (XI-XV դդ., պետական ցուցիչ՝ 2.58.3.4), Սյունիքի մարզի Բռնակոթ բնակավայրի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների  հուշարձան (1988 թ., պետական ցուցիչ՝ 8.23.13), Նիկողայոս Ադոնցի բնակելի տուն (1861 թ. պետական ցուցիչ՝ 8.23.18) և Վայոց ձորի մարզի Արատես բնավայրի ժայռախաչեր (XIII դ.), Տավուշի մարզի Խաչարձան բնակավայրի կամուրջ (XII-XIII դդ., պետական ցուցիչ՝ 10.36.7) պահպանական գոտիների նախագծերը։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին