Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն
1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին։
«Հայաստանը և Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, բայց ես համոզված եմ, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները։ Եվ կարծում եմ, որ դա մի փաստ է, որը մենք պետք է արձանագրենք»,- ասել է ՀՀ վարչապետը։